«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին կդադարեցվի՝

ժամը 10։00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 10։00 Սյունիքի մարզի Աճանան, Սյունիք գյուղերի, Կապանի Նորաշենիկի մայրուղու, Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի,

ժամը 10։00-22։00 Սիսիան քաղաքի,

ժամը 10։00-20։00 Արարատի մարզի Վեդի քաղաքի,

ժամը 10։00-18:00 Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 հասցեների, Լեո փողոցի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: