Մայիսի 22-ին ամբողջ օրվա ընթացքում Երևանի մետրոյում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերն են հնչելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ այսօր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։