Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշմանը:

«Լույս» խմբակցությունը նաև 2 այլ առաջրկ էր ներկայացրել՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցն անվանել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Սուրբ Մովսես Խորենացու փողոց, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ: