Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացած խորհրդի նիստի ընթացքում կայացել է ռեկտորի ընտրությունը:

ԵԹԿՊԻ ռեկտորի ընդունարանից հայտնել են, որ ընտրությունների արդյունքում ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Հիշեցնենք, որ Արզումանյանը 1993թ-ից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ 2013-2018թթ՝ Հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ ինստիտուտի ուսանողները հավաքվել են միջանցքում, այլընտրանք պահանջում և ընդամենը մեկ թեկնածուի մասնակցության փաստով տարակուսանք հայտնում: