Իտալիայում Հայաստանի դեպանությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայում զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան նաև տուժածներ։