Ֆոտոբլոգեր Մոնիկա Կարվալյոն Բեռլինի բնակչուհի է, նա սովորական օբյեկտներ լուսանկարելով, խմբագրում է և ստանում սյուրռեալիզմի վառ օրինակներ:

Ինչպես ինքն է ասում՝ զբաղվում է տեսողական պատրանքի արվեստով վերջին հինգ տարվա ընթացքում՝ փոփոխությունների ենթարկելով բացառապես իր լուսանկարներն Photoshop խմբագրիչի օգնությամբ:

«Աշխատելու ընթացքում փորձում եմ նմանություններ գտնել լուսանկարների միջև՝ գույնի, տեքստուրայի ու ձևի առումով», - պատմել է նա:

Ֆոտոբլոգերը նշել է, որ ինքը սիրում է «խաղալ» չափերի հետ՝ «թաղելով» իր ընկերներին ձեռքի մեջ կամ հսկայական մոմի վերածելով նյույորքյան հայտնի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ»-ը: