Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանաջելով ԲԴԽ արձակումը, ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի հրաժարականը։

Նախաձեռնության անդամներից Արթուր Մովսիսյանը նշել է, որ ԲԴԽ շենքից որևէ դատավոր դուրս չի գալու առանց իր հրաժարականի դիմումի, հակառակ դեպքում՝ «տոտալ բլոկադա ամբողջ Երևանում», հայտնում է Panorama.am-ը:

«Այս կազմը, ինչ հիմա կա, մեզ պետք չի։ Նոր մարդիկ եթե կնշանակվեն, կնշանակվեն միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցը։

Մովսիսյանը նշել է, որ հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական հաղթական ավարտին, հիմա իրենք անում են այդ քայլը։ Նրանք պահանջում են նաև նոր Սահմանադրություն։

«ԲԴԽ շենքը փակելուց հետո փակելու ենք Սահմանադրական դատարանի շենքը, պահանջում ենք նոր Սահմանադրություն, անցումային արդարադատություն»,- նշել է նախաձեռնության անդամը։