ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և առաջարկել քվեարկություն պարզելու, թե հասարակության որ հատվածն է կողմ կամ դեմ փակ տարածքներում ծխելուն․

«Մեր որոշ գործընկերներ պնդում են, որ փակ տարածքներում ծխելը արգելելու հասարակական պահանջարկ չկա և պետք է շարունակել թույլատրել այնտեղ ծխելը:

Եկեք հասկանանք նման պահանջարկ կա, թե` ոչ:

Արդյո՞ք փակ տարածքներում ծխախոտի ծխից զերծ մաքուր օդ ունենալը կարևոր է մեզ համար, թե մենք ու մեր երեխաները, հղի կանայք պետք է շարունակեն շնչել ուրիշների ծխած ծխախոտի ծուխը»: