«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:

Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվել է արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը: Քառյակի 2018-2019թթ. համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում:

Նշենք, որ «Երևանյան հեռանկաներ» փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդել է Իվո Պոգորելիչի մենահամերգը:

Մայիսի 28-ին ամերիկյան «Պարկեր» քառյակի ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը` հունիսի 19-ին: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: