ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ):

Գառնիկ Բադալյանը մայիսի 22-ին համատեղության կարգով նշանակվել էր նաև Աֆղանստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: