«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան կրկին առաջարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն, ասվում է ընկերության կայքում:

«Սիստեմա» ԲՖԿ-ն ռուսական դիֆերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է:

Նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, իսկ Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունները նախապես քննարկվել և երաշխավորել են Տնօրենների խորհրդի Նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեում։