Վերին Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00 փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար: Դա պայմանավորված է Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով, հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Նախարարությունը կոչ է անում Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողներին բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: