Վրացական լրատվամիջոցները՝ արձագանքելով «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ-ի՝ Քարծախ գյուղում իրականացված հարձակման, բռնության և կողոպուտի մասին հաղորդմանը, նշել են․

«Հայկական «ջավախքյան» անջատողականները կրկին կազմակերպել են սադրանք՝ առաջին հերթին Վրաստանի իշխանություններին վարկաբեկելու նպատակով՝ մեղադրելով նրանց «սահմանը պահպանելու անկարողության» մեջ, և երկրորդ հերթին այն նպատակով, որպեսզի առիթ ստեղծեն Սամցխե Ջավախեթիի հայերին անօրինական զինելու և անջատողական զինված խմբավորումների «օրինականացման» պահանջ ներկայացնեն։

Ահա այսպիսի հաղորդագրություն է վերջերս հրապարակել «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» անջատողական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ-ն հայտնել էր վերջերս իրականացված հարձակման, կողոպուտի և բռնության դեպքի մասին․

«Ախալքալաքի Քարծախ գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա և գոմից գողացել են 32 գլուխ անասուն․ Սահմանապահները կարողացել են Թուրքիայի հետ սահմանից վերադարձենել կենդանիներին, սակայն գողերին չի ստացվել բռնել։

Թուրքիային սահմանակից Քարծախ գյուղում կողոպուտով հարձակումը տեղի է ունեցել գիշերը 01։00-ին։ Համաձայն գոմի պահակի՝ Սարգիս Գասպարյանի խոսքի՝ նա գիշերը հեռախոսով իր որդու հետ էր խոսում, երբ լսել է ինչ-որ աղմուկ և շան հաչոցի ձայն, բացել է տնակի դուռը, որտեղ նա ապրում է։ Աղմուկը տարօրինակ է թվացել նրան, և նա ներս է մտել՝ փակելով դուռը։ Գողերը կրակել են շան վրա, այնուհետև կոտրել տնակի դուռը և մտել ծեծի ենթարկել պահակին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հարևան Թուրքիայից իրականացնում են գողություններ սահմանակից Ջավախքի հայկական գյուղերում։ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը ինչպես նախկինում էր նախազգուշացնում, այժմ կրկնում է, որ եթե չիրականացվեն կանխարգելիչ գործողություններ, ապա հնարավոր է իրականացվեն նաև մարդկանց առևանգումներ։

Քանի որ Վրաստանի սահմանները պատշաճ կերպով չեն պահպանվում և պաշտպանվում, հնարավոր է, որ տարբեր ծայրահեղականներ կամ զինյալներ ներթափանցեն Ջավախք՝ միջազգային ապակայունացում հրահրելու նպատակով։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցությունը անցնում է Ջավախքի տարածքով։

Այս հարցի շրջանակներում «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն առաջարկում է և պահանջում, որպեսզի Վրաստանի համապատասխան պատասխանատու մարմինները օրինական հիմքով հրազեն տան Թուրքիային սահմանակից գյուղերի տեղաբնակ յուրաքանչյուր ընտանիքի՝ Վրաստանի սահմանապահներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու և անհրաժեշտության դեպքում իրենց ընտանիքները, ունեցվածքը և երկիրը պաշտպանելու նպատակով»։

Վրացական ԶԼՄ-ները գրել են նաև․

«Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ի նշված գրառման մեկնաբանություններում բերվում են տուժող պահակի խոսքերը․

«Ներս մտան և սկսեցին պահանջել իմ հեռախոսը։ Ես վրացերենով ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերենով պատասխանում է, թե ինչպես չես տա և հարվածեց ինձ զենքի բռնակով։ Ես հասցրեցի նետեմ հեռախոսը։ Այնուհետև ինչ-որ բան փչեցին աչքերիս, ներս մտավ երկրորդը և կապեցին ձեռքերս։ Ինձ պարանով կապեցին և ձեռքերիս մետաղյա շղթաներ հագցրեցին, փակեցին բերանս և հեռացան։ Նրանք ռազմական համազգեստով էին։ Ես համոզված եմ, որ նրանք գիտեին վրացերեն, քանի որ թուրքերեն խոսում էին շեշտադրությամբ։ Ես մի փոքր հասկանում եմ թուրքերեն», - ասել է Սարգիս Գասպարյանը»։

Վրացական ԶԼՄ-ները նշել են նաև, որ ըստ այդ պատմության ակնհայտ երևում է, որ «կողոպուտի» և «անասունների գողության» սցենարը, որն իբր թե կատարել են «կողոպտիչները Թուրքիայից», կազմակերպվել է հենց իրենց տեղի հայ բնակիչների կողմից։ Քանի որ Թուրքիայի քաղաքացիներ՝ ովքեր փոքր տարիքից դպրոցում սովորում են թուրքերեն լեզուն, սակայն «խոսում են թուրքերեն շեշտադրությամբ» չեն հանդիպում։ Այն, որ կողոպտիչները կամ սադրիչները «խոսել են թուրքերեն», սակայն «շեշտադրությամբ» նույնպես բացատրություն ունի, քանի որ 1830թ-ին Սամցխե Ջավախեթիում բնակություն են հաստատել թուրքախոս հայեր։ Եվ մինչ այժմ՝ Ախալքալաքում հայերի մեծ մասը ինչ-որ չափով տիրապետում է թուրքերենին, չնայած ապրում են Թուրքիայի սահմաններից դուրս, այդ պատճառով էլ խոսում են շեշտադրությամբ։

Ինչպես նշել են վրացական լրատվամիջոցները՝ Քարծախում «Անասունների գողությունը Թուրքիա» ներկայացումը՝ թուրքական կողմին մեղադրել փորձելու նպատակով, առաջին անգամը չէ որ իրականացվում է։ Այսպիսի մի դեպքի մասին «Կավկազպլյուս» լրատվամիջոցը գրել է «Հայկական կովերի տարօրինակ գողությունը՝ որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու դեմ սպասվող դիվերսիայի «փորձ» վերնագրով։

«Քարծախ գյուղը նման սադրանքներ կազմակերպելու համար պատահմամբ չի ընտրվել, որովհետև այդտեղով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս ռազմավարական մայրուղին, որի նկատմամբ տեղի հայկական ազգայնականներն ու անջատողականները թշնամաբար են տրամադրված։ Նրանք անգամ լրագրողների հետ զրույցում խոստովանել են, որ ցանկանում են արգելափակել կամ վնասել այն, այսինքն չեն էլ թաքցրել իրենց կործանարար մտադրությունները։

Նաև պետք է նշել, որ «պատշաճ կերպով չի պաշտպանվում» հենց Վրաստան-Հայաստան սահմանը, որը հայկական սահմանապահները պարբերաբար «առաջ են տալիս» դեպի Վրաստանի տարածք։ Այս ամենի հետ մեկտեղ, կան փաստեր, երբ հայկական սահմանապահները անօրինաբար անցել են վրացական տարածք և պողացել են ոչ միայն անասուններ, այլ նաև մարդկանց՝ սահմանակից գյուղերի բնակիչներին։ Նրանց վրացական տարածքում ձերբակալում են սահմանը խախտելու համար, հետո հանձնում են հայկական կողմին և փաստացիորեն պահում են գերիի կարգավիճակում։

Ինչ վերաբերում է վրաց-թուրքական սահմանին, ապա այն լիարժեք պահպանվում է վրացական և թուրքական սահմանապահների կողմից։

Հարավային Վրաստանում ամենամեծ վտանգը ներկայացնում են հայկական «ջավախքյան» անջատողականներն, ովքեր բոլոր հատկանիշներով ակտիվ պատրաստվում են զինված ապստամբության։ Այստեղ ակտիվ և բաց գործում են անջատողական կազմակերպություններ, ստեղծվում են ռազմիկ-անջատողականների հուշարձաններ։ Եվ այժմ էլ հատուկ կազմակերպվել էսադրանք, որպեսզի անջատողականներին թույլ տան զինվել։ Ոչ մի կասկած չկա, որ այդ զենքը հետագայում կօգտագործվի Վրաստանի դեմ», - մասնավորապես նշում են վրացական լրատվամիջոցները։