Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ. Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկողները՝ ուղիղ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի ձախ երթևեկելու փոխարեն: