Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հիմնավորում է այդ քայլը «Հայաստանում ընթացող ներքաղաքական առճակատմամբ»: Նա հանձնարարել է զինված ուժերին «անհապաղ կասեցնել հակառակորդի խոշորամասշտաբ սադրանքները»:

Հասանովը հրահանգը տվել է մայիսի 24-ին՝ նախորդ օրերի մեծ զորավարժությունը ամփոփող նիստում, որին ներկա էր բանակի սպայակազմը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝

Հիշեցնենք, որ մայիսի 20-24 Ադրբեջանում անցկացվել էր խոշորամասշտաբ զորավարժություն: Առաջիկայում «Ռազմինֆոն» կհրապարակի դրա վերաբերյալ ամփոփիչ նյութ և կներկայացնի իր դիտարկումները: