ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: Novayagazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի հեռախոսային հարցումները, որոնք անցկացվել են մայիսի 13-19:

Ընդ որում հարցվածների 65,8 տոկոսն ասել են, որ հիմնականում հավանություն են տալիս նախագահի գործունեությանը: Վստահելիության առումով վարկանշային աղյուսակի եռյակում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 14,8 տոկոս և արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 13 տոկոս: Այնուհետև գալիս են Վլադիմիր Ժիրինովսկին՝ 8,8 տոկոս և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 7,6 տոկոս:

Նույն կենտրոնի հունվարյան հարցման համաձայն, Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել՝ 2000թ-ին նախագահ դառնալուց հետո: Այն ժամանակ նրան վստահում էր ռուսաստանցիների 33,4 տոկոսը, իսկ աշխատանքին հավանություն էր տալիս 62,1 տոկոսը: