Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի: