Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքեր և Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանան համերգով:

Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է նաև սեփական քառյակի հետ:

Ռոնալդ Բեյքերը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ ղեկավարությամբ Արմեն Հյուսնունցի կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ։

Տոմսերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060276000։