ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում տեղի ունեցած արյունալի բախումներին.

«29 տարի առաջ` այս օրը, Երևանի փողոցներում խորհրդային զինվորների ձեռքով սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ և ազատամարտիկներ

1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 08:30-ի հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 քաղաքացի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։

Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ»։