Գորիսում 3D տպիչներ են արտադրվում. Արտահանումն ընդլայնելու համար 18 մլն դրամի ներդրում է պետք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գորիսում 3D տպիչներ են արտադրվում»:
Վարչապետը հայտնել է, որ արտադրող ընկերությունն արտահանման ծավալները կտրուկ ավելացնելու համար ունի 18 մլն դրամի ներդրման կարիք:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Սյունիքի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում