Ռուսաստանի կառավարությունը արգելել է պետական և քաղաքային հաստատությունների կարիքների համար արտասահմանյան արտադրության գինիների ձեռքբերումը: Կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը նշում է, որ սահմանափակումն իրականացվում է «ռուսական ներքին շուկայի պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման և ռուսական արտադրողներին աջակցման համար»:

Ընդգծվում է, որ նոր սահմանափակումը վերաբերում է միայն պետական գնումներին ու չի տարածվում խանութներում և սննդի օբյեկտներում վաճառվող ալկոհոլային խմիչքների նկատմամբ:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ավելացված արժեքի հարկի ավելացումը, ռուբլու թուլացումը և այլն ստիպեցին գինի և այլ տեսակի ալկոհոլ ներկրողներին տարեսկզբին գների ճշգրտում իրականացնել: Որոշ դեպքերում դրանք բարձրացվեցին մինչև 20%-ով: