Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը՝ նշելով, որ ցանկում ընդգրկված բառերը սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:
Կոմիտեն հորդորում է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ափդեյթ - թարմացում
- բագաժ - ուղեբեռ, փխբ. պաշար
- բագաժնիկ - բեռնախցիկ
- բանկրոտ - սնանկ
- բրոկեր / բրոքեր - միջնորդ
- դիալոգ - երկխոսություն
- դրոժ - խմորիչ
- էսքիզ - ուրվանկար, ուրվագիծ
- էտալոն - չափանմուշ, ստուգանմուշ
- ժալյուզի - շերտավարագույր
- ժյուրի - մրցատյան
- լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում
- լոմբարդ - գրավատուն
- կաբել - մալուխ
- կարաուլ - պահակախումբ
- կլապան - փական, կափույր
- կոնվերսիա - փոխարկում
- մակետ - մանրակերտ, նախանմուշ
- մենեջեր - կառավարիչ
- մետլախ - հախճասալ
- մոնոլոգ - մենախոսություն
- նասոս - պոմպ
- շտանգա - ծանրաձող
- պանիխիդա - հոգեհանգիստ
- պարազիտ - 1. մակաբույծ, 2. փխբ․ պորտաբույծ
- պյուրե - խյուս
- սեմեստր - կիսամյակ
- սեկտա - աղանդ
- տրենաժոր - մարզասարք
- քեմփ - ճամբար
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում