Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է տեղեկատվությունը, որ Բաքվում Եվրապա լիգայի եզրափակիչ խաղին ընդառաջ «Չելսիի» և «Արսենալի» երկրպագուների միջև ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ռուս։

ԶԼՄ-ները հայտնել էին, որ ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է երկու երկրպագու, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս մեկ երկրպագուի օգնություն են ցուցաբերել հենց տեղում։ Նա եղել է ռուս Զաուր Մամեդովը։ Հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել, նա օգնության համար չի դիմել դեսպանություն։

Նշենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր։