ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ավարտվել է «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստներ՝ այդ թվում 12 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Կարեն Գրիգորյանը նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: