Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նաշ» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է, թե ո"ր դեպքում Մոսկվան ու Կիևը կկարողանան բանակցել:

Ըստ նրա, դա հնարավոր կլինի, եթե ՌԴ նախագահ ընտրվի հայազգի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը:

Սահակաշվիլին հայտնել է, որ Կիև ժամանելուն պես իրեն դիմավորել են ռուս լրագրողները, ովքեր ցանկանում էին որոշ հարցեր ուղղել իրեն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ասացի՝ տղաներ, դուք ընկեր Գալուստյան ունեք»,- հայտարարել է Սահակաշվիլին: