ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2018թ. արտահանած սպառազինության մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ այդ տարի Ադրբեջանին է մատակարարվել 40 միավոր «մարտական զրահամեքենա»:

Ըստ զեկույցի ձևի՝ մատակարարված զինտեխնիկայի հստակ անունը չի նշվում, այլ գրվում է տեխնիկայի այդ դասը բնութագրող ընդհանուր անվանում, տվյալ դեպքում՝ «մարտական զրահամեքենա», ինչը համարժեք է ռուսաստանյան ԲՏՌ-ներին:

2018թ-ից Ռուսաստանից Ադրբեջան զրահափոխադրիչների մատակարարման մեզ մեկ դեպք է հայտնի, երբ հունվարին փոխանցվեցին ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան Բաքու էր բերվել նավով: Հետագայում բեռնաթափման ընթացքը ֆիքսվել է արբանյակային լուսանկարներով, որտեղ հստակ երևում էր 33 միավոր ԲՏՌ-82Ա: Հավանական է, որ մնացած 7 միավորը Ադրբեջանին էր փոխանցվել նախորդ տարվա ընթացքում: Այս մասին գրում է «Ռազմ․ինֆո»-ն։