ՀՀ ԱԺ-ն հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով 2020թ-ից Երևանում կարգելվի բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Նախագիծն ընդունվել է միաձայն:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած նախագծով բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կթույլատրվի ՀՀ մի շարք քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում, Ջերմուկում:

Նախագիծը բողոքի ակցիայի էր դուրս բերել «ԳուդՎին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցների: Ընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ հանդիպել են ԱԺ ղեկավարության հետ և ընդհանուր հայտարարի եկել: