ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախատեսում է, որ շահագործման ենթարկված երեխաները մինչև 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250,000 դրամի չափով:

Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը:

Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ գործակցության շրջանակների ձևավորմանը: