Այսօր առավոտյան Սոչիի պատվիրակության առաջին խմբին Սիրիա տեղափոխած ինքնաթիռը Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է: Այս մասին գրում է «Գանձասար» պարբերականը, փոխանցում է www.panorama.am-ը։

Պատվիրակության կազմում է եղել նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Օդանավը չի վնասվել, բարեբախտաբար վիրավորներ չկան: Պատվիրակության անդամները ապահով կերպով դուրս են բերվել օդանավից ու օդանավակայանի տարածքից»,-նշել է նա: