Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կառույցի ծառայողական մեքենաների թիվը կրճատվելու է:

«10 մեքենա, կարծեմ, աճուրդով վաճառել ենք»,- ասել է Ջավադյան:

Նրա խոսքով՝ ԿԲ ծառայողական մեքենաների թիվը 31 էր:

«Միշտ տեղ ունենք կրճատելու, և ցանկացած տեղ կրճատելու տեղ կա։ Կարելի է աշխատակիցներին էլ կրճատել։ Ինձ թվում է՝ ցանկացած հիմնարկում, եթե հիմնարկի ղեկավարը որոշի, 10 տոկոսով կարելի է աշխատակիցներին կրճատել։ Մեր առաջ ոչ մեկ ոչ մի խիստ պայման չի դնում, որովհետև անկախ մարմին ենք, ինքներս ենք որոշում։ Որևէ խնդիր իշխանություններն այդ հարցով մեր առաջ չեն դրել»,- ասել է Ջավադյանը՝ հավելելով, որ ԿԲ խորհրդի անդամների ծառայողական մեքենաները մնալու են, բայց ծախսերը՝ կրճատվելու են։