Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի պատմական բերդի պարիսպներից ներս գտնվող շինությունը, որը երկար ժամանակ ծառայել է որպես եկեղեցի, վաճառքի է հանվել:

Այս մասին հաղորդում է hurriyet.com.tr կայքը, փոխանցում է «Երկիր․ամ»-ը։

Դարերով որպես եկեղեցի ծառայած շինությունը ճանապարհորդների համար ոգեշնչման և Անկարայի՝ լավագույն տեսարան ունեցող վայրերից մեկն է: Ունի մեծ բակ, որտեղ գտնվում են Անկարայի ամենահին շինությունները:

Շինության վաճառքի վերաբերյալ զեկուցագրում նշված էր.

«Անկարայում գտնվող հայկական դպրոցի և աղոթատեղիների մասին ճանապարհորդների գրառումներից ստացված տեղեկությունների համաձայն՝ 1555 թ. Հանս Դերնշավնը ամրոցի ներսում փոքր և մութ հայկական եկեղեցում է գրել: 1716 թ. ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնֆորը նույնպես խոսում է ամրոցի ներսում գտնվող եկեղեցու մասին: Այդ պատճառով էլ այս շինությունը որպես եկեղեցի է կառուցվել, երկար տարիներ օգտագործվել որպես եկեղեցի»:

Զեկուցագրում նշվում է նաև, որ ամրոցի ներսում կան երկու ստորգետնյա թունելներ, որոնցից ամենաերկարը սկսվում է եկեղեցու դիմացից:

Սեփականության և կադաստրի գլխավոր վարչության կողմից եկեղեցին անվանվում է «Քարգիր (քարից կամ աղյուսից պատրաստված) եկեղեցի»: Նշենք, որ եկեղեցին վաճառվել է 12 մլն թուրքական լիրայով: