ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, աղետի հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) բերքի առնվազն 50%-ը կորցնելու դեպքում, գյուղացին տվյալ տարում կազատվի հողի հարկից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն ընդունվել է 59 կողմ, 18 դեմ ձայներ, 5 ձեռնպահ ձայներով:

Նախագծով նախատեսվում է նաև զիջել տնամերձ և այգեգործական հողամասերի հողի հարկը: