Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:

Մասնավորապես, USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմված ուղեցույցում անդրադարձ կա հետևյալ հարցերին՝

- Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,

- Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,

- Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,

- Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,

- Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ: