ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին հայտարարել է, որ Գրիգորյանը չի ներկայացել դատական նիստին քրեակատարողական հիմնարկի անօրինականությանների պատճառով։

Նա հայտնել է, որ Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, ասել էին, որ կարող են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, թեև նա դեմ է եղել, հայտնում է Panorama.am-ը։

«Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, ինչից հետո տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Սակայն մի քանի ժամ անց Գրիգորյանին, իր կամքին հակառակ, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»,- ասել է Բարսեղյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ Գրիգորյանն անօրինական է գտնվում այնտեղ և նրա կյանքին վտանգ է սպառնում։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ բանավոր կարգով տեղեկացրել են դատարանին, որ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել, բայց դատարանը գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Դատարանը որոշել է դատական նիստն ընդմիջել՝ մինչև դատարանին ներկայացվի փաստաթուղթ նրա բացակայության վերաբերյալ։

Ընդմիջումից հետո ներկայացվել է փաստաթղթեր, նաև Մանվել Գրիգորյանի դիմումը։ Նա գրել է, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ նիստին։ ՔԿՀ-ի բժիշկներն էլ գրել են, որ Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ։ Քանի որ նա նիստին չէր կարող մասնակցել, այն հեռաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 11-ին։