Չիլիի հնդիկների լեզվի միակ և վերջին կրողը նշել է ծննդյան 91-ամյակը.

Բնակիչը ասել է․ «Ինձնից հետո կվերանա իմ նախնիների լեզուն»։ Այս մասին գրում է kulturologia.ru-ն։

Մինչ այժմ Կրիստինա Կալդերոնը հիշում է, թե ի՞նչպես է վերջին անգամ խոսել իր մայրենի լեզվով․ Նրա զրուցակիցը ամուսնու քույրն էր՝ 84-ամյա Էմիլիա Ակունյան։ 2005թ-ին, նրա մահվանից հետո՝ յամանայի լեզվով խոսելու համար Կրիստինան այլևս զրուցակից չուներ։

«Երբեմն ես նույնիսկ մոռանում եմ առանձին բառեր, և պետք է լինում կենտրոնանալ, լավ մտածել՝ նախքան ճիշտ բառը հիշելը»։

Յամանան հնդկական Յագան ցեղի լեզուն է, որը ապրում էր Հարավային Ամերիկայի հարավում, որտեղ այժմ գտնվում են Չիլին և Արգենտինան։ Երբ Կրիստինա Կալդերոնը փոքր էր, շրջապատում բոլորը խոսում էին այդ լեզվով, անգամ մինչև 9 տարեկան իսպաներեն լեզուն դեռ չէր լսել, և անհրաժեշտություն չկար սովորել իսպաներեն։

«Շատ յագաններ կային, իմ հայրը և մայրը, բոլորը յագաններ էին, մենք երկար տարիներ խոսել ենք մեր մայրենի լեզվով»,- իր հիշողություններով է կիսվում Կրիստինան։

Փոքր գյուղը, որտեղ ապրում է Կրիստինան՝ Վիլլա Ուկիկան նույնպես յագան ցեղի հնդիկներն են հիմնել։ Այնուամենայնիվ Կրիստինայից բացի, տարածքում այլևս ոչ ոք չգիտի նախնիների լեզուն։ Գյուղում հնարավոր է գտնել մի քանի տասնյակ հնդիկների, սակայն նրանք բոլորը խոսում են միայն իսպաներեն։

«Նրանք բոլորը հասկանում են, բայց նրանց համար հետքրքիր չէ խոսել յամանայի լեզվով։ Մենք՝ թոռնիկիս հետ, կազմակերպել էինք մեր նախնիների լեզվի ուսուցման դասընթացներ, սակայն ոչ ոք չցանկացավ սովորել»,- նշել է Կրիստինան։