ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն`

  • 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 8852.5 հազար լիտր գինի, ինչը 2016թ.-ի համեմատ աճել է 30 տոկոսով:
  • 2016թ-ին հանրապետությունում արտադրվել է 2490.8 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 21.1%-ով` կազմելով 863.8 հազար լիտր:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները.

  • հանրապետությունում արտադրվել 20453.6 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 10.3%-ով:

Միևնույն ժամանակ նվազել են որոշ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի`

  • հանրապետությունում 2017 թ-ին արտադրվել է 7318.7 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ.-ի համեմատ նվազել է 10.9%-ով:

Նշված ժամանակահատվածում 27.1%-ով նվազել են նաև վիսկիի արտադրության ծավալները.

  • 2016թ.-ին արտադրվել է 1441.8 հազար լիտր վիսկի, ապա 2017թ-ին՝ 1051.5 հազար: