Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի բանկային ոսկու արտադրության ձեռնարկություն։

Նշենք, որ Կենտրոնական բանկը մի քանի տարի առաջ վաճառել է ոսկու ամբողջ պաշարը, քանի որ արդյունավետ չի համարել այդ կերպ ոսկու պաշարները պահելը։

Ջավադյանն ասել է, որ ԿԲ-ն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ, որոշվել է, թե որտեղ պետք է կառուցվի այդ ձեռնարկությունը, և արդեն պատրաստ է շինարարության նախագիծը։

«Բայց այս պահին այդ ընկերությունը բյուրոկրատական գործընթացների մեջ է»,- ասել է Հայաստանի ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այդ ձեռնարկության կառուցումը կախված է նաև հանրապետության լեռնահանքային ճյուղի իրավիճակի զարգացումից։