ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել:

Իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողի անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ոստիկանությունից: