Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Ամուլսարի պահապաններից ահազանգ են ստացել, որ հունիսի 4-ի առավոտյան, ոստիկանությունը հորդորել է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։

ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մենք զորավիգ ենք Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»։