Սլովակիան հունիսի 4-ին վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի կայքում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան: