«Եթե կան հետաքրքիր գիտական ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է»․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե կան հետաքրքիր գիտական ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է:
Այսօր ելույթ ունեցա ԵՊՀ-ում անցկացվող Ֆիզիկայի միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP») Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ:
Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանը գիտության ֆինանսավորման ծավալով ցածր դիրք է զբաղեցնում:
Հայաստանի ներկա կառավարության գործելաոճն այս ոլորտում հիմնված է հետևյալ մոտեցման վրա` եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է, և Կառավարությունն այս հարցում մեծապես աջակցելու է գիտնականներին»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում