Հայկակական բնապահպանական ճակատը ահազանգում է․

Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի բնակիչները շարունակում են ահազանգել Գեղարոտ գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով առաջացած խնդիրների մասին։ Գյուղի ոռոգման միակ աղբյուր հանդիսացող գետը մոտ 10 կմ հոսում է ՓՀԷԿ-երի խողովակներով, ինչի արդյունքում ջուրը չի հասցնում ինքնամաքրվել և այս վիճակով է հասնում գյուղացիներին։

Գյուղից փոխանցում են, որ հունիսի 6-ին վաղ առավոտվանից իրենք ակցիա են իրականացնելու այս խնդիրը լուծելու պահանջով, քանի որ ոռոգման սեզոնը սկսվում է և իրենք չեն ուզում հերթական անգամ փչացնել իրենց բերքը։ Լուսանկարներն արել են տեղացիները 2019թ․ հունիսի 4-ին։

ՀԲՃ-ն մի քանի տարի է բարձրաձայնում է այս գյուղի, Գեղարոտ գետի և ՓՀԷԿ-երի խնդիրների մասին, բայց ցավոք լուծումներ դեռ չեն գտնվել։