«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը հերքել է լուրը, թե գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, հայտնել է FIP.am-ը:

Նա նշել է, որ Գրիգորյանն իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ «ծայրահեղ ծանր» վիճակում, սակայն ոչ այդ պահին, ոչ էլ այժմ կոմայի մեջ չէ։

Ավելի վաղ Գրիգորյանի փաստաբանը պնդել էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նա կոմայի մեջ է։ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։