Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված «International Jumping Meeting» միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը՝ 16.80 մ արդյունքով:

Նշենք, որ Լևոն Աղասյանի հետ մրցավայր է մեկնել նաև Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: