Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է գազի գնի հարցը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Վարչապետը նշել է, որ դա երկկողմ հարաբերությունների համար շատ կարևոր հարց է։

«ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել եմ, որ ՀՀ-ն ունի շատ լավ տնտեսական դինամիկա։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չդանդաղեցնի այն տեմպերը, որոնք մենք ունենք մեր տնտեսությունում: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել է Փաշինյանը: