Այսօր, հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա տեսողության խանգարումներ ունեցող երեխաների «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող համերգը:

Ելույթ կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» (որը գործում է Ն. Տիգրանյանի անվան ՏԽՈՒԵ թիվ 14 հատուկ դպրոցում) երգչախմբերը: Գեղարվեստական ղեկավարն է Վարդուհի Խաչատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան «Արևիկ» անսամբլը, Էդգար Խաչատրյանը, կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Գրիգորյանը: Մուտքն ազատ է: