Մայիսի 16-21 Ուկրանիայի Լուցկ քաղաքում կայացել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 30 երկրի 700 մարզիկ:

Նշենք, որ առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ աշխատակից՝ հրշեջ-փրկարար 82 կգ քաշային կարգում հանդես եկող Զորիկ Պողոսյանը: Ուժային եռամարտի 607.5 կգ արդյունքով Զորիկը ճանաչվել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեր մարզիկը 47.5 կգ ով գերազանցելով թուրքիայի ներկայացուցչին՝ եզրափակչում հասել Է հաղթական արդյունքի և հայոց եռագույնը ծածանել Ուկրանիայում։

Ընդգծենք, որ սա Պողոսյանի միակ հաջողությունը չէ։ Նա 2018թ-ին Թբիլիսիում տեղի ունեցած առաջնությունում դարձել է Եվրոպայի բացարձակ չեմպիոն։