Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աբովյանը «ոչ» ասաց Փաշինյանին:

Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտայքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին, որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի, ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի (որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) միջև:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը... Այսպիսով, աբովյանցին «ոչ» ասաց գործող իշխանություններին... Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու, որին կանդրադառնամ ավելի ուշ...

Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ ընտրողների 40.83 %-ը.: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն, իսկ իշխանությունների թեկնածուն՝ 7770:

Հ.Գ. 2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր «ՔՊ»-ին, իսկ 3719՝ ԲՀԿ-ին»: