Այսօր Կոտայքի մարզի Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Բողոքի հիմնական պատճառը ոռոգման խնդիրն է. ջրի պակասի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ոռոգել իրենց այգիները:

Նրանք պնդում են, որ բազմիցս դիմել են և՛ նախորդ իշխանություններին, և՛ ներկայիս։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը:

Ցուցարարների խոսքով՝ ջրի խնդրի հետևանքով տուժում է 1000-ից ավելի տնտեսություն: