Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել: Դատարանը նման որոշում է կայացրել Հայբիզնեսբանկի դիմումի հիման վրա, ասվում է դատական տեղեկատվական համակարգում։

Նրա գույքի վրա արգելանք է դրվել:

2017թ-ի հունիսին Սուրիկ Խաչատրյանը 1 մլն դոլար գումարի վարկ է վերցրել Հայբիզնեսբանկից, որի հետ պայմանագրով գրավադրվել է Խաչատրյանի անշարժ գույքը՝ տունը Երևանի կենտրոնում: Նախկին մարզպետը պայմանագրով իր պարտավորությունները չի կատարել՝ նա բանկի կողմից զգուշացվել է, որ եթե ժամկետանց գումարը չվճարվի, ամբողջ գումարն ու վնասները կբռնագանձվեն: Զգուշացումն արվել է 2018թ-ի հունիսին, իսկ դեկտեմբերին արդեն Խաչատրյանը սնանկ է ճանաչվել: ժամկետանց օրերի քանակը կազմել է 254 օր:

2018թ-ի դեկտեմբերի դրությամբ Խաչատրյանի պարտքը կազմել է մոտ 1 մլն 12 հազար դոլար: Քանի որ բանկի պահանջները չեն կատարվել, նախկին մարզպետը սնանկ է ճանաչվել: